211652_close_icon
views-count1552 դիտում article-date 13:54 20-09-2019

Դատախազության կոլեգիան հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումներն ըստ հանցագործության տեսակների և գործառույթների վերակազմավորելու նախագծերին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ հրավիրվել է ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են երկրում քրեական քաղաքականությանը, հանցավորության շարժընթացի, դատավարության մասնակիցների իրավուքների պատշաճ ապահովման բնագավառում արդի մարտահրավերները, դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումների ուղղությունները: Այդ համատեքստում քննության առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային և գործառույթային փոփոխությունների, ինչպես նաև Դատախազության նոր կանոնադրության նախագծերը: Նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների առավելագույնս արդյունավետ իրականացման համատեքստում դատախազության ստորաբաժանումներին վերապահված գործառույթների հստակեցման, ըստ հանցատեսակների դատախազության ստորաբաժանումների մասնագիտացումն առավելագույնս խորացնելու անհրաժեշտությամբ։ Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ վերջինիս էական նշանակություն է տրվում նաև դատախազության՝ որպես պետական մարմնի գործունեությանը վերաբերող միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախատեսվող փոփոխությունների նպատակներն ու խնդիրները ներկայացնելիս շեշտել է, որ ՀՀ գլխավոր դատախազության խնդիրը ոչ միայն զուտ վերահսկողական գործառույթներ իրականացնելն է, այլ առաջին հերթին, հանցավորության դեմ պայքարի միասնական քրեական քաղաքակության իրականացման ապահովումը: Գլխավոր դատախազը նշել է, որ դատավարական գործառույթներին զուգահեռ դատախազների մասնագիտացումը նաև ըստ հանցատեսակների իրականացնելու սկզբունքը թույլ կտա առավելագույնս խորացնել կոնկրետ հանցատեսակների քննության վերաբերյալ դատախազների հմտությունները, վերհանել խնդիրները, սահմանել զարգացման ուղենիշներ: Հանրապետությունում հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է առանձին հանցատեսակների աճի տենդենցների, բացահայտման, նախականխման աշխատանքների բարելավման անհրաժեշտության մասին: Մինչդեռ ներկայումս, հատկապես ծանրաբեռնվածության էական աճի պայմաններում, ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների կառուցվածքային նկարագրի հիմքում դրված սկզբունքները լիարժեք հնարավորություն չեն տալիս իրականացնել կոնկրետ հանցատեսակներով տեղեկատվության կուտակում, վերլուծություն այն դեպքում, երբ վերջինս հանցավորության շարժընթացի և աճի տենդենցների բացահայտման, օրինաչափությունների վերհանման, խնդիրների լուծման կարևորագույն նախապայմաններից է: Նիստին մասնակցող Կոլեգիայի անդամները ևս կարևորել են առաջարկվող փոփոխությունները: Նրանց կողմից նշվել է, որ ըստ հանցատեսակների աշխատանքի բաժանումը կնպաստի վարույթի ողջ ընթացքում դատախազության, քրեական հետապնդման բոլոր մարմինների միասնական մոտեցումների գործադրմանը: Կոլեգիան հավանություն է տվել Գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների նոր ցանկին և նոր կանոնադրությանը:

Նմանատիպ նյութեր