211652_close_icon
views-count1164 դիտում article-date 21:43 20-09-2019

Սուրենավանի բնակիչը զինամթերք է հանձնել ոստիկանություն

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 19-ին, ժամը 21.25-ին, Սուրենավան գյուղի 72-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է 1 ինքնաշեն գրչանման կոնստրուկցիա` ձևափոխված «ՏՕԶ» տիպի, 5.6 տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ1» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 30 փամփուշտով և ինքնաձիգի 5.45 տրամաչափի 18 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են որդուն (մահացել է 1992թ.), ով դրանք ձեռք էր բերել Երասխավանի պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր