1764 դիտում
15:24 18-09-2019
Մալթայի արտգործնախարարը շնորհավորել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ
Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան Վալետայում ընդունել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ շնորհավորելով նրան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ։
Արտգործնախարարը նշել է, որ սեպտեմբերի 14-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը ցույց տվեց, որ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները։
Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019-2020 համերգաշրջանի առաջին համերգն ունեցել են սեպտեմբերի 14-ին Վալետայում՝ ներկայացնելով Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։
Համերգին, որի տոմսերը սպառվել էին ելույթից մի քանի օր առաջ, ներկա էին նաև հոլիվուդյան հայտնի դերասան Հարվի Քեյթելը և անգլիացի հանրաճանաչ արտիստ Մալկոլմ Մակդաուելը, որոնք համերգից հետո հանդիպել են դիրիժոր Սմբատյանին և շնորհավորել նրան հաջող ելույթի համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2828 դիտում
21:52 09-09-2019
Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
7112 դիտում
23:06 23-05-2018
Մյունխենը ծափերով և բիսերով է ընդունել Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին
Այս բաժնից
601 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
499 դիտում
14:53 10-05-2024
Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունները