211652_close_icon
views-count77905 դիտում article-date 11:21 18-09-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Mercedes-ում բռնկված հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Սիրակ Ղարիբյանի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 13 ՏՕ 699 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակից կայծեր է նկատել և կայանելով ավտոմեքենան, նկատել է, որ ավտոմեքենայից կրակ է դուրս գալիս: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Մինչ հրշեջների ժամանումը, կրակը տարածվել է նաև խոտածածկ հատվածում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում ծառայություն են կատարել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում և խոչընդոտ չհանդիսանան հրշեջների համար: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Միքայելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ղարիբյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը կրել է մոտ 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնաս: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր