211652_close_icon
views-count1712 դիտում article-date 12:28 26-01-2014

Red Eagles ֆան ակումբը հրավիրում է ներկա գտնվել Ռուսաստան – Հայաստան հանդիպմանը

Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան ակումբը առաջարկում է ներկա գտնվել Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպմանը: Ֆան ակումբը այդ կապակցությամբ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինչպես գիտենք 2014թ. մարտի 5-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում ընկերական հանդիպում է ունենալու Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հետ: Red Eagles ֆան ակումբը հրավիրում է բոլոր ցանկացողներին մեզ հետ միասին ներկա գտնվելու 2014թ. մեր հավաքականի առջաին հանդիպմանը հենց մարզադաշտում: Մենք ոչ միայն աջակցում ենք մեր տղաներին Հայաստանի սահմաններում, այլև Հայաստանից դուրս: Ուղևորություը տևելու է 4 օր: Հանգրվանը 3-աստղանի հյուրանոցում, Երևան-Կրասնոդար տեղափոխությունը բարձրակարգ տրանսպորտային միջոցով: Ուղևորության ընդհանուր արժեքը 42.000 դրամ : Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել (095) 66-56-65 բջջային հեռախոսահամարին»:

Նմանատիպ նյութեր