211652_close_icon
views-count1856 դիտում article-date 22:36 16-09-2019

Արտաշատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12․00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրանյութ պահելու և օգտագործոլու կասկածանքով Ներքին Դվին գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել 33-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ դեղնականաչավուն չորացված զանգվածով։ Ըստ տղամարդու հայտնածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, որը քաղել է վայրաճ կանեփի բույսից՝ հետագայում օգտագործելու համար։ Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։ Նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր