211652_close_icon
views-count48376 դիտում article-date 18:34 16-09-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են KIA-ն, Mercedes-ն ու ВАЗ 21099-ը. կա վիրավոր. վարորդներից մեկը պարուսույց է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հավածում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Ժորա Բարսեղյանի վարած KIA մակնիշի 90 GG 088 համարանիշի, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 31-ամյա Տիգրան Մովսիսյանի վարած Mercedes մակնիշի 36 MG 380 համարանիշի և Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Համբարձում Գրիգորյանի վարած ВАЗ 21099 մակիշի 10 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Դավթյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ժ. Բարսեղյանը աշխատում է Վարդենիսի մշակույթի պալատում՝ ազգային երգի- պարի ղեկավար, իսկ Տ. Մովսիսյանը Սոթքի ոսկու կորզման հանքի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+

Նմանատիպ նյութեր