211652_close_icon
views-count1474 դիտում article-date 23:00 16-09-2019

Հայտնաբերվեց գողության համար Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը

Սեպտեմբերի 15-ի, ժամը 07.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանվակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Կադրիդդին Խ.-ն, որը 2016թ. հունիսի 30-ից հետախուզվում էր Տաջիկստանի իրավապահ մարմինների կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 244 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր