211652_close_icon
views-count2510 դիտում article-date 14:00 15-09-2019

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի սեպտեմբերի 15-ին է նշում Խաչվերացի տոնը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյան եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերացի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Նմանատիպ նյութեր