211652_close_icon
views-count3370 դիտում article-date 16:47 14-09-2019

Կասկած չունեմ, որ ինչքան էլ ժամանակ անցնի, Հայկ Մարությանն իր անձնական ունեցվածքով է պաստասխան տալու անգրագետ կառավարման համար․Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի այսօրվա հրապարակումներին այն մասին, որ քաղաքապետարանի կողմից որպես ապօրինի շենք քանդված կառույցի սեփականատերերը դիմել են դատարան և շահել հայցը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր մամուլը գրեց , որ ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից քանդված շենքը սխալ են քանդել ըստ դատարանի վճռի։ Եթե շենքի տերը դիմի փոխհատուցման պահանջով ( գրեթե 100 մլն. դրամ) , ապա քաղաքի բյուջեից պիտի փոխհատուցեն։Նման դեպքեր էլի են լինելու։ Բայց ամենածանրը Սանիտեկի հայցն է լինելու։ Ես կասկած անգամ չունեմ, որ ինչքան էլ ժամանակ անցնի Հայկ Մարությանը իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար։ Հ.Գ. Մի հարց էլ վարչապետին ունեմ՝ ա՞յս դեպքը նկատի ունեիք, որ ասում եիք Հայկ Մարությանը ցուցաբերել է կառավարելու հրաշալի ունակություն»։

Նմանատիպ նյութեր