2075 դիտում
09:49 14-09-2019
Ինչ մտավախություն ունի Փաշինյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ իշխանական պատգամավորներն անընդհատ բարձրաձայնել են, որ հնարավոր չէ շրջանցել երկրում ստեղծված էսկալացիոն իրավիճակը և պետք է քայլեր ձեռնարկել այն մեղմելու համար։
Պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ լրագրողների հետ շփվելիս հանկարծ «լյապեր» չտան և հնարավոր բոլոր տարբերակներով շրջանցեն քաղաքական «ծանր» հարցերը՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Քոչարյանի գործ և այլն։
Նախօրոք բաժանվել են այն հարցերը, որոնք պետք է տրվեն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ և ողջ քառօրյայի ընթացքում, անգամ հայտարարությունների տեքստերի ընդհանուր ուրվագծերն են ուղարկվել գործադիրի աշխատակազմից, որպեսզի իշխանական «գծից» դուրս ոչ մի կիքս չգնա։
Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտավախություն ունի, որ Էդգար Առաքելյանի նման հնարավոր է նոր անակնկալներ լինեն, և փորձում է օգտագործել բոլոր տարբերակները՝ իր թիմում «կառուցողական միջավայր» ստեղծելու համար։
Սակայն բոլոր պատգամավորները չէ, որ կարողանում են խուսափել այդ «լյապերից»: Մասնավորաբար, այդպիսի մի հարցազրույց նախօրեին տվել էր Հովիկ Աղազարյանը՝ դատավորների հետ կապված, ինչը, մեր աղբյուրների պնդմամբ, լուրջ քննարկման պատճառ է դարձել խմբակցությունում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5349 դիտում
10:01 10-01-2017
Վարդենիսի քաղաքապետը մտավախություն ունի, որ այս ամենից «լավ հոտ չի գալիս». «Չորրորդ իշխանություն»
13198 դիտում
19:54 22-06-2017
Շահեն Հարությունյանը մտավախություն ունի, որ իրեն կկալանավորեն ու պատիժը կկրի բանտում. aravot.am
Այս բաժնից
532 դիտում
08:55 23-04-2024
Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»