211652_close_icon
views-count3036 դիտում article-date 10:08 13-09-2019

Ուսման վարձը մաս-մաս վճարելու կարգում խախտումների մասին ահազանգեր կան․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Բուհերում վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը: Օրենքն այդ շարադրմամբ ներկայացվել և իրավական ուժ է ստացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ: Սակայն պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ընդգծելով, որ իրեն ահազանգում են խախտումների մասին: Երեկ, ի պատասխան «ՀՀ»-ի հարցի՝ նա նշել է, որ բողոքները շարունակվում են, նշվում են բուհեր, ֆակուլտետներ, անուններ, ազգանուններ, հեռախոսահամարներ և այլն: «Ես այդ տվյալները պարբերաբար փոխանցում եմ, փորձում եմ ակտիվացնել գործի մեջ և՛ ԱԺ կրթության հանձնաժողովին, և՛ նախարարությանը: Տեսնենք, թե ինչ է ստացվում»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր