211652_close_icon
views-count1955 դիտում article-date 23:18 12-09-2019

Դանի Սեբալյոս․ Լիվերպուլից ուժեղ թիմ չեմ տեսել

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը անդրադարձել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» խաղին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/12/ceballos/1015663]Armsport[/url].am-ը: «Ես երբեք չէի տեսել այնպիսի բան, ինչպիսին «Էնֆիլդում» տեսա։ Ես երբեք չէի տեսել թիմի, ով նրանցից լավ է խաղում, ով նրանցից լավ է պրեսինգի դիմում, և որոնց երկրպագում են նրանցից լավ։ «Լիվերպուլը» մեզ թթվածին չէր տալիս։ Երբ դու պաշտպանությունում ես, մեծ ուժեր ես ծախսում, իսկ երբ վերջապես գնդակը քո մոտ է լինում, ուզում ես շունչ քաշել, բայց այդ պահին նրանք դարձյալ պրեսինգի են դիմում։ Նրանք հիասքանչ են կատարում այդ ամենը։ Ներկա պահին չի կարելի «Արսենալին» համեմատել «Լիվերպուլի» հետ։ Մենք աշխատում ենք նման երևույթների վրա, բայց Կլոպը «Լիվերպուլում» է 2015 թվականից։ Էմերին եկել է այստեղ նախորդ տարի։ «Արսենալը» նախորդ մրցաշրջանում մեկ միավոր հետ մնաց ՉԼ-ի գոտուց ու մեկ քայլ հետ մնաց Եվրոպա լիգան հաղթելուց։ Մի քանի տարի անց «Արսենալը» կլինի աշխարհի այն 10 ակումբների շարքում, որոնք մշտապես կպայքարեն բոլոր տիտղոսների համար»,- ասել է Սեբալյոսը:

Նմանատիպ նյութեր