Ջասթին Բիբերի խենթ երկրպագուհին փորձել է երգչի վրայից հանել նրա տաբատը
Նույնիսկ թիկնապահների մեծ քանակը չի փրկել 22-ամյա հայտնի երգիչ Ջասթին Բիբերին անհարմար պատահարից։ Ջասթինի խենթ երկրպագուհին Չեխիայում փորձել է նրա վրայից հանել երգչի տաբատը։
Այս պատահարը եղել է Պրահայում, երբ Բիբերը իր թիկնապահների ուղեկցությամբ լքում էր տեղի հյուրանոցներից մեկը։
Երգիչը քայլում էր դեպի իր մեքենան, երբ պատահեց այս ամենը։ Բիբերի երկրպագուներից շատերը ուրախ են այս պատահարի համար։