34155 դիտում
14:56 20-02-2019
Արտակարգ դեպք Երևանում. 54-ամյա տղամարդը դյուրավառ նյութով իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ինքնահրկիզվել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տեղում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են այդ տղամարդուն, մոտեցել և հոգեբանական բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը այդ ծայրահեղ քայլին չդիմի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, ում մոտ հայտնաբերվել է դյուրավառ նյութ, որով նա փորձել է կառավարության շենք մտնելուց հետո հրկիզել իրեն;
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Հարություն Պ.-ն է, ով ինչ-որ խնդիրներ է ունեցել և իր աղջկա հետ այցելել է կառավարության շենք։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: