198767 դիտում
10:51 11-09-2019
Արտակարգ դեպք Հայաստանում. 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս-ին։
Պարզվել է, որ Արցախի Հանրապետության բնակիչ՝ 32-ամյա Ք. Մ-ն 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին մոտ 20 հազար ԱՄՆ դոլարով ոմն Լևոնի միջոցով վաճառել է երիկամը։
Դրանից հետո իրեն առաջարկվել է նույնպես վաճառել երիկամը՝ հայտնելով, որ կա երիկամի գնորդ ու այդ գնորդը պատրաստ է վճարել 15 հազարից 20 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև առանձին հոգալ արտասահման տեղափոխվելու և այնտեղ գտնվող բժշկական կենտրոններից մեկում վիրահատության ծախսերը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Լևոնի անձը պարզելու, ինչպես նաև նրան և Ք. Մ-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
20185 դիտում
14:08 11-06-2015
Արտակարգ դեպք՝ Երևանում. 28-ամյա կինը ոստիկաններին խոստովանել է, որ 2000 ԱՄՆ դոլարով վաճառել է իր նորածին աղջկան
1289 դիտում
16:48 12-06-2015
Ջոն Լենոնին պատկանած կիթառը հանվել է աճուրդի. պլանավորում է այն վաճառել 600-800 հազար դոլարով
1931 դիտում
18:16 15-12-2014
Ռուս թոշակառուն վաճառում է երիկամը՝ պարտքերը մարելու համար