1376 դիտում
16:48 12-06-2015
Ջոն Լենոնին պատկանած կիթառը հանվել է աճուրդի. պլանավորում է այն վաճառել 600-800 հազար դոլարով
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն` հղում անելով «The Guardian»-ին, փորձաքննությունն ապացուցել է երբեմնի Ջոն Լենոնին պատկանող և նրա կողմից 1963-ին կորցված կիթառը: Գործիքի նոր տերը այն հանել է աճուրդի և պլանավորում է դրա համար վաստակել 600-800 հազար դոլար:
Համարվում է, որ հենց այս կիթառով է Լենոնը նվագել «Love me do», «I want to hold your hand», «She loves you» և «Beatles»-ի մի շարք այլ վաղ շրջանի հիթեր:
Գործիքի ներկայիս տերը` կիթառահար Ջոն Մակքոուն այն ձեռք է բերել 1970-ին մի քանի հարյուր դոլարով, չիմանալով կիթառի պատմությունն ու պատկանելությունը: Վերջերս երաժշտի ընկերները, զննելով «Beatles»-ի լուսանկարների ալբոմը, նկատել են կիթառի խիստ նմանությունը այն գործիքի հետ, որ իր ձեռքում բռնել էր Լենոնը:
Արդյունքում փորձաքննությունը, ստուգելով կիթառի սերիական համարն ու զննելով դրա պատրաստման համար օգտագործված նյութը եկել է այն եզրակացության, որ գործիքը իրականում պատկանել է Լենոնին:
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
13:11 23-08-2014
Ջոն Լենոնի առաջին ինքնանկարը 5 մլն դոլարով աճուրդի է հանվել
966 դիտում
13:32 05-06-2015
Նոյեբերին աճուրդի կհանվի Ջոն Լենոնի Gibson ակուստիկ կիթառը
29573 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
Այս բաժնից
931 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
1477 դիտում
15:48 10-01-2025
Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին