6174 դիտում
22:25 10-09-2019
Արկադի Տեր-Թադեւոսյանին և Ռոբերտ Մլքեյանին կշնորհվի «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը
Գյումրու ավագանին սեպտեմբերի 10-ի նիստով հաստատեց և միաձայն որոշեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել ՀՀ բանակի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոս) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Գրիշայի Մլքեյանին:
Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/987579.html]«Արմենպրես»[/url]-ը, ներկայացնելով Ռոբերտ Մլքեյանի թեկնածությունը՝ Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը փաստեց, որ մեծ է Մլքեյանի դերը Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գործում: « Նա եղել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը, Գյումրու կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը։ Նրա ավանդը մեծ է ոչ միայն սիմֆոնիկ նվագախմբի, այլ նաև «Տիրամայր Հայաստան» կենտրոնի երգչախմբի կազմակերպման գործում, մի երգչախումբ, որը տարբեր երկրներում է ելույթ ունեցել՝ վառ պահելով Գյումրիի անունը»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը:
Արկադի Տեր-Թադեւոսյանի թեկնածությունը ներկայացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Կոչումները Արկադի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոս), և Ռոբերտ Մլքեյանին կշնորհվի սեպտեմբերի 13-ին՝ Տիգրան Մանսուրյանի համերգից առաջ՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոցում։
Ավագանին նիստի ընթացքում նաև «Գյումրու Սպորտ Սիթի» զարգացման հիմնադրամին կառուցապատման իրավունքով տրամադրեց Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությամբ Գործարանային փողոց N 12 հասցեի 5,5 հեկտար մակերեսով հողամասը՝ մականախաղի մարզական համալիր կառուցելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ ավագանին տարածք հատկացրեց Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման համար: Պետական միջոցներով Գյումրու Սախորովի անվան հրապարակում կառուցվելու է մարզադպրոցը:
Ավագանին քննարկման ներկայացրած բոլոր՝ 31 հարցերն ընդունեց, այդ թվում նաև սոցիալապես 146 ընտանիքի բյուջեից գումար հատկացնելու նախագիծը:
Նմանատիպ նյութեր
66457 դիտում
18:49 18-06-2018
Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից
1614 դիտում
13:51 20-07-2021
Նուբար Աֆեյանին ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի
Այս բաժնից
955 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան