Մարկ Գրիգորյանին, Ավիկ Իսահակյանին ու Տարոն Մուրադյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում
Հոկտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու նիստի ընթացքում քաղաքային իշխանությունները պատրաստվում են մի քանի անձի շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում։
Նիստում քննարկվելու է մասնավորապես Մարկ Գրիգորյանին, Ավետիք (Ավիկ) Իսահակյանին և Տարոն Մուրադյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը։
«Հաշվի առնելով լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանի ներդրած նշանակալի ավանդը Երևան քաղաքի հասարակական և մշակութային կյանքում՝ առաջարկվում է նրան շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում և Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը»,- նշված է որոշման նախագծում։
Մեկ այլ նախագծով առաջարկվում է կոչում շնորհել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին՝ Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկում է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել նաև նկարիչ Տարոն Մուրադյանին՝ Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Գրիգորյանին, Իսահակյանին ու Մուրադյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի, եթե ավագանին կողմ քվեարկի որոշման նախագծերին։