Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից
Գյումրու ավագանին որոշում է ընդունել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, հայտնում է [url=http://zham.am/?p=22436&l=am]galatv.am[/url]-ն։
Նախագծերը Գյումրու ավագանու օրակարգ ներկայացրել էր ԳԱԼԱ խմբակցությունը:
Խմբակցությունը չորս նախագիծ էր բերել, որոնցից միայն մեկը մերժվեց: Խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Գ. Հակոբյանին գյումրեցու պատվավոր կոչումից զրկելու մասին նախագիծն էր: Իսկ մյուս երեքն ընդունվեց:
«Բալասանյան դաշինքը» այս անգամ միաձայն չի քվեարկել:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մինչև քվեարկությունների սկիզբը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու Գ. Հակոբյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագծին՝ պատճառաբանությամբ, որ վերջինս մահացած է: Մյուս երեքի դեպքում Բալասանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը և չմասնակցեց:
[img]http://st0.shamshyan.com/editor/0966839001529334424415788.jpg[/img]