211652_close_icon
views-count3128 դիտում article-date 12:57 10-09-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մերսման սրահների վերաբերյալ օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Օրենքի նախագիծը հեղինակել են պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը: Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ՝ մերսման սրահների գործունեության թույլտվությունը տրամադրելու իրավունքը կվերապահվի համայնքի ղեկավարին, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետին:

Նմանատիպ նյութեր