211652_close_icon
views-count34503 դիտում article-date 19:41 09-09-2019

Սյունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 2 վիրավորներից 43–ամյա ուղևորը մահացել է. 06-ը մի քանի մետր գլորվել էր ձորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Կապանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 43-ամյա Մասիս Մ.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 7-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FO 750 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն և նրա ուղևոր, Մասիս Մ.-ն տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կատավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Կոստանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինիս կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչութուն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր