211652_close_icon
views-count1943 դիտում article-date 18:38 09-09-2019

«Կոր­ծա­նա­րար ուղի ենք ընտ­րել. պետք է կանգ առ­նել, որով­հե­տև այս­պես շա­րու­նա­կել հնա­րա­վոր չէ». Past.am

[url=https://past.am/?p=230717&l=am&fbclid=IwAR3x0vu19Tb6ZoClWAFVfrQpYK9Q98BkCGhRqs13N1kaz7mA0BWubbtRN00]Past.am[/url]-ը գրում է. Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատված մի քանի օրով կարող է դառնալ սահմանադրագետ, իրավաբան ու փաստաբան: Գրեթե նույն տրամաբանությունն է, երբ սահմանային լարվածության ժամանակ Հայաստանում ռազմական փորձագետների կտրուկ աճ է գրանցվում: Փաստաբան Լուսինե Սահակյանն այս միտումը նախ ազգային առանձնահատկության հետ է կապում: «Մարդիկ չեն զբաղվում այն գործով, որով պետք է զբաղվեն և չեն խոսում նրանից, ինչից հասկանում են: Եվ այս դեպքում, իհարկե, շատ լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս: Իսկ վերջին ժամանակահատվածում խնդիրն ավելի սուր է, որովհետև, չգիտես ինչու, մարդկանց իրականում թվաց, որ իրենք փոփոխությունների հեղինակ են և կարող են քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ այն, ինչից գաղափար չունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը՝ նկատելով, որ իրավիճակից բխող խնդիրներն ավելի սուր ու ակնհայտ են դառնում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործի: «Կարծիքներ՝ մի ծայրահեղությունից՝ մյուս ծայրահեղություն: Դրանք արտահայտում են մարդիկ, որոնք ընդհանրապես նշված թեմայի հետ որևէ առնչություն չունեն: Նրանք նույնիսկ ընտանեկան մակարդակում չեն կարող այդ հարցը քննարկել, բայց իրավաբանության հետ աղերս չունեցող կարծիքներ արտահայտելով՝ նրանք հասարակական դաշտում կարծիք են ստեղծում: Մանրամասներն՝ [url=https://past.am/?p=230717&l=am&fbclid=IwAR3x0vu19Tb6ZoClWAFVfrQpYK9Q98BkCGhRqs13N1kaz7mA0BWubbtRN00]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր