3969 դիտում
09:32 09-09-2019
Կանադայում կայացել է Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերան. ներկա էր Աննա Հակոբյանը. ՖՈՏՈՈԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին լեփ-լեցուն դահլիճում կայացավ Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր ողջ բացառիկ ընթացքով և հաջողությամբ։
Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջը հայտնում է, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը, հայազգի մեծանուն երաժիշտ, ֆիլմի համահեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, ինչպես նաև կանադահայ համայնքի բազում ներկայացուցիչներ։
Ֆիլմի ավարտին, հանդիսատեսի հոտնկայս ծափողջյունների ներքո, բեմահարթակում կայացավ հարց ու պատասխան Աննա Հակոբյանի, Կարին Հովհաննիսյանի, Սերժ Թանկյանի և ֆիլմի ստեղծագործական անձնակազմի մասնակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1967 դիտում
12:25 07-09-2019
Աննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի ‹‹Ես մենակ չեմ›› ֆիլմի պրեմիերային
3484 դիտում
10:36 16-09-2019
Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի
Այս բաժնից
511 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
373 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից