Աննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի ‹‹Ես մենակ չեմ›› ֆիլմի պրեմիերային
                        ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա կգտնվի Կարին Հովհաննիսյանի ‹‹Ես մենակ չես›› (I am not alone) ֆիլմի պրեմիերային։ 
Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:
Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը։ 
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի  գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

