211652_close_icon
views-count2335 դիտում article-date 18:15 08-09-2019

Երևանում կանցկացվի Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը»: Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի հովանու ներքո: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Բիենալեի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից. մրցութային ցուցադրություն և հավելյալ ցուցահանդեսներ: Մրցութային ցուցադրությանը ներկայացված է 52 երկրից 227 արվեստագետի 327 աշխատանք: Բիենալեի երկրորդ մասում նախատեսվում է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող 5 անհատական ցուցահանդես: Կներկայացվի լեհ արվեստագետ Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից) աշխատանքները: Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալի ժյուրիի նախագահն է դոկտոր, պրոֆեսոր Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), փոխնախագահը` Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա): Ժյուրիի անդամներն են` Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան): Սեպտեմբերի 10-ին` ժամը 19:30-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ ժյուրին կշնորհի մեդալներ` «Գլխավոր մրցանակ», «Առաջին մրցանակ», «Երկրորդ մրցանակ» և «Երրորդ մրցանակ» անվանակարգերում: Նախատեսված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Ռուսական գիտամշակութային կենտրոնի «Հատուկ մրցանակները»: Բիենալեի փակման արարողությունը տեղի կունենա «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, նոյեմբերի 7-ին` ժամը 19:00-ին:

Նմանատիպ նյութեր