5246 դիտում
14:28 26-08-2019
Տեղի կունենա Գեղարվստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2019թ.-ի սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019 և սիրով հրավիրում է բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին՝ մասնակցելու այս լայնածավալ նախագծին։
Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:
2019թ.-ի սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը նվիրված է այս եզակի մրցույթի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված և գեղարվեստական տպագրության որոլտում ստեղծագործող արվեստագետների ցուցահանդեսին:
Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի մրցութային ցուցահանդեսում ներկայացված են 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք:
Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից.
-Մրցութային ցուցադրություն (07.09. – 07.11.2019)
-Հավելյալ ցուցահանդեսները (14.09. – 15.12.2019)
Միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից, որոնք բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։ Միջազգային ժյուրիի նախագահն է դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահը՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն են Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):
Սեպտեմբերի 10-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության կապակցությամբ ժյուրին կշնորհի «Գլխավոր մրցանակ» (մեդալ), Առաջին մրցանակ (մեդալ), Երկրորդ մրցանակ (մեդալ) և Երրորդ մրցանակ (մեդալ), Հատուկ մրցանակներ՝ «Համահայկական հիմնադրամ»-ի, «Ռուսական գիտամշակութային կենտրոն»-ի կողմից, ինչպես նաև Պատվոգրեր՝ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ուշագրավ գործերի համար։
Բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի մրցութային ցուցադրությունում ներկայացված աշխատանքներին մինչև 2019թ.-ի նոյեմբերի 7-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայանալիք Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի մրցույթի Փակման հանդիսավոր արարողությունը:
Երկրորդ մասը սևեռված է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության վրա. Գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող հինգ անհատական ցուցահանդեսները՝ Լեհ արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Երկրորդ մրցանակակիր Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային ցուցահանդեսը (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից), հայ հանդիսատեսին և արտերկրից ժամանած հյուրերին, այցելուներին կօգնեն պատկերացում կազմել լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտում զարգացման ներկայիս միտումների վերաբերյալ:
[b] «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն
Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի
Կազմկոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2335 դիտում
18:15 08-09-2019
Երևանում կանցկացվի Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն
3380 դիտում
23:23 02-07-2019
Երևանում մեկնարկելու է «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը
Այս բաժնից
655 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
544 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
757 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am