211652_close_icon
views-count83643 դիտում article-date 12:00 08-09-2019

Հետախուզում է հայտարարվել Երևանում հրազենի գործադրմամբ «Լեօպարդ» առևտրի կենտրոնի տնօրենի և նրա ազգականի վրա կրակոցներ արձակողի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանն ու Հենրիկ Քարդաշյանը միջնորդություն են նեկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասսության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվող, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում հաշվառված 42-ամյա Սամվել Մարտիրոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը և եթե Ս. Մարտիրոսյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, ապա նա տեղափոխվելու է բանտ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/06/1134462/?fbclid=IwAR3hrROQOo_1Vv3CMf4Hm2-jz-voXJxTtreqoIdGxQKC9-5qDw5WLYb3kzY]ավելի վաղ [/url]հայտնել էր[color=#CC0000]ր SHAMSHYAN.com-[/color]ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ վարչությւան պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ հսկայածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ, պարզել էին սեպտեմբերի 4–ին Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում էր Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Սամվել Մարտիրոսյանը: Ոստիկանությունը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի, նույյն բաժի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի, Հենրիկ Քարդաշյանի և ավագ քննիչ Ալլա Հովակիմյանի գլխավորությամբ, ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ կասկածյալ Ս. Մարտիրոսյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկությունններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Միսակ Ղազարյանի ոտքը ամպուտացրել էին: [b]Հետախուզվող՝ 42–ամյա Սամվել Մարտիրոսյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0085404001567930010518147.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր