211652_close_icon
views-count49403 դիտում article-date 12:58 17-11-2020

Հետախուզում է հայտարարվել Երևանում հղի կնոջ վարած Chrysler-ի ուղղությամբ կրակոցներ արձակողի նկատմամբ․ կասկածյալն ու հիվանդանոց տեղափոխվածները քավոր-սանիկ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ՀՀ Քր-Օրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզումը հայտարարվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Հրաչյա Սարդարյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 25-ին Երևանում Արաբկիր վարչական շրջանում Երևանի բնակիչ 25-ամյա Կառլեն Ն-ի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/28/1168870/]Ավելի վաղ հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հրաչյա Սարդարյանը, ով կասկածվում է հոկտեմբերի 25-ին Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում իր մոտ եղած ողորկափող հրացանից Երևանի բնակիչ Կառլեն Ն-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, երբ վերջինս եղել է Chrysler մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ քննական հսկայածավալ համատեղ միջոցառումներ, պարզել են նաև, որ Հ. Սարդարյանը եղել է դեռևս չպարզված անձի կողմից վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով։ Դեպքի օրը նշված ավտոմեքենայով փակել են Chrysler-ի առաջ, ապա Հ. Սարդարյանն իջել է ավտոմեքենայից և կրակոցներ արձակել Chrysler-ի ուղղությամբ, որից հետո Infiniti-ով Հ. Սարդարյանն ու մյուս անձինք դիմել են փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սարդարյանը Ռուսաստանի Դաշնությունից ամիսներ առաջ է վերադարձել, նա նախկինում ՌԴ-ում դատապարտված է եղել, և ըստ տեղեկությունների՝ նա և տուժածները քավոր-սանիկ են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր