47630 դիտում
20:13 11-05-2018
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi Colt-ն ու ГАЗ 3110 –ը. 5 վիրավորների մեջ են դպրոցի զինղեկն ու մանկահասակ երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավոտթվար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի 1-ին փողոցում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Նալբանդյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 34 MN 423 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 50-ամյա Ցոլակ Հովհաննիսյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 35 AO 049 համարանիշին ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա. Նալբանդյանի ուղևոր, համագյուղացի, 47-ամյա Արաքսի Նալբանդյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ Mitsubishi-ի ուղևորներ, Հոռոմ գյուղի բնակիչներ, 4-ամյա Մանվել Ներսիսյանը, և 2-ամյա Մենուա Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու Մոր և Մանկան ավստրիական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարատկի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշված հատվածում ծառայություն են կատարչում ՃՈ տեսուչները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկանգնեն և խցանում չառաջացնեն ճանապարհահատվածում:
Գ. Շամշյաի տեղեկություններով՝ վարորդներից Ց. Հովհաննիսյանը աշխատում է Շիրաի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+