35201 դիտում
20:36 06-09-2019
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավարը երբ է մտածելու՝ ինչպես պահի ավագ սերնդի ստեղծածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոտ մեկ տարի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարող Դավիթ Կարապետյանն ու թիմը լցրել են համայնքի մեծաթիվ բնակիչների համբերության բաժակը: Սրտացավ ու բարեխիղճ բնակիչների կողմից բարձրաձայնվող խնդիրները արհամարանքի են արժանանում: Նույնիսկ դժվարություն չպահանջող հարցերը չեն լուծվում կամ ընդհանրապես անտարբերության են մատնվում: Իսկ համայնքում խնդիրներ՝ որքան ուզեք: Ապօրինի շինությունները ոչ միայն չեն քանդվում, այլև ավելանում են, փողոցային առևտուրը նոր տարածքներ է ընդգրկում, մայթերը զավթված են, իսկ աղբահանության մասին խոսելն այլևս անիմաստ է:
Զայրացած բնակիչների խոսքով, երիտասարդ և աշխատանքային փորձ չունեցող թաղապետը միայն մանկապարտեզի հանդեսների է մասնակցում, իսկ վարչական շրջանում շրջելուց ու բնակիչների հետ շփումից խուսափում: Բնակիչներից մեկն անգամ ասում էր, որ մի առիթով թաղապետը սրտնեղել է, թե անձնակազմից շատերը տրամադրված իր հրահանգները չեն կատարում: Համայնքի ակտիվ հատվածը մտադիր է ստորագրահավաք սկսել անփորձ ու անկարող թաղապետին անվստահություն հայտնելու համար: Կադրերը նկարահանվել են թիվ 19 պոլիկլինիկայի դիմացի այգում:
Նստարանները ջարդված են, ամենուրեք աղբակույտեր են ու ներարկիչներ, լուսավորություն, ոռոգում չկա, մայթի սալիկները հանված են, իսկ Սիամանթոյի անվան դպրոցի ճանապարհը՝ առանց հետիոտնային անցման: Երեխաները, ծնողներն ու ուսուցիչները կյանքը վտանգելով են կրթօջախ հասնում:
Բնակիչները համոզված են, որ գոնե այս անգամ իրենց ահազանգը կհասնի քաղաքապետին և վերջապես համայնքը արժանի ղեկավար ու աշխատակազմ կունենա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2383 դիտում
15:36 11-09-2015
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն այցելել է վարչական շրջանի 2015 թվականի ծրագրով նորոգվող բակեր
2170 դիտում
17:45 29-07-2016
Ճամբարական երեխաներին է այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը
Այս բաժնից
886 դիտում
12:53 07-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
1921 դիտում
12:51 07-01-2025
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ
709 դիտում
12:08 07-01-2025
Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել նախատեսված բնակարանային պետական աջակցության ծրագրից