211652_close_icon
views-count2155 դիտում article-date 23:44 06-09-2019

Կապանի ոստիկանները հայտնաբերել են թոշակառու կնոջը կողոպտած տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում, թոշկառու մի կին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ Ձորք թաղամասից Արզումանյան նրբանցք տանող կամրջի մոտ մի տղամարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 96.000 դրամ և դիմել է փախուստի: Քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Կապանի Բաղաբերդ թաղամասի 39-ամյա մի բնակիչ: Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն, նաև մասամբ ներկայացրել հափշտակած գումարը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր