211652_close_icon
views-count1042 դիտում article-date 16:58 06-09-2019

Գրպանահատություն թիվ 2 երթուղու միկրոավտոբուսում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 65-ամյա մի կին հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակչուհի 62-ամյա մի կին, ով ժամը 16.00-ին ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր