211652_close_icon
views-count3782 դիտում article-date 19:32 05-09-2019

Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է Երևան-Մոսկվա NGT 928 չվերթի հետ կապված տեղեկատվությունը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Հարգելի քաղաքացիներ, Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկատվության շուրջ, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղևորներ, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները: Տեղեկացնում ենք նաև, որ նշված չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ նշված չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել են 118 ուղևոր և անձնակազմի անդամները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և նույն օրը չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով բարեհաջող կերպով տեղափոխվել են Մոսկվա»:

Նմանատիպ նյութեր