211652_close_icon
views-count1252 դիտում article-date 15:40 05-09-2019

Մեկնարկում են Արցախի խորհրդարանի նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

Սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 6-րդ գումարման Ազգային ժողովի նոր՝ 10-րդ նստաշրջանում խորհրդարանի աշխատանքներին վերաբերող հարցեր թե՛ օրենսդրական գործունեության ուղղությամբ, թե՛ արտաքին կապերի ընդլայնման և միջխորհրդարանական համագործակցության բնագավառում: Անդրադարձ է կատարվել սեպտեմբեր ամսվա ընթացքում սպասվող պատվիրակությունների այցերին և ՀՀ Ազգային ժողովի հետ հանձնաժողովային մակարդակում համատեղ նիստերի անցկացմանը: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր