2145 դիտում
12:13 05-09-2019
ԱԱԾ-ին կհատկացվի ավելի քան 20 մլն դրամ՝ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության համար
Կառավարությունը ՀՀ պետական սահմանի պահպանության իրականացման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 20 միլիոն 492 հազար դրամ:
Ըստ հիմնավորման, ԱԱԾ-ին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված միջպետական պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռուսական կողմից պահպանվում է միայն Թուրքիայի Հանրապետության հետ սահմանային հատվածը, որից ձախ ընկած որոշակի հատվածի պահպանության համար ռուսական կողմը պատասխանատվություն չի կրում:
Ըստ այդմ, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվեն վերը նշված միջոցները, ինչի արդյունքում կապահովվի ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության արդյունավետությունը:
Նմանատիպ նյութեր
1148 դիտում
10:17 13-05-2015
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը 2 մլն 100 հազ. դրամ է ծախսել` աշխատակիցների կրծքանշանների համար. Ժողովուրդ
1254 դիտում
14:01 21-07-2022
Պետական պահպանության ծառայության գործունեության համար կառավարությունը լրացուցիչ 152 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ-ին
1675 դիտում
14:48 06-11-2020
Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար եկող տարի բյուջեից կհատկացվի 800 մլն դրամ
Այս բաժնից
529 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
619 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է