211652_close_icon
views-count2840 դիտում article-date 10:34 05-09-2019

Դասագրքերը բարդ են, անհնար է 45 րոպեում նոր նյութը մատուցել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք 45 րոպեանոց դասաժամի մեջ տեղավորել ուսումնական ծրագրով պահանջվող աշխատանքը մոտավորապես 30 հոգանոց դասարանում, այսինքն՝ նոր դաս բացատրել, տնային աշխատանքը ստուգել, աշակերտների հարցերին պատասխանել, մասնագետները տարբեր պատասխաններ են տալիս: «Դասարաններում աշակերտների թիվը հիմնականում 30-ից անցնում է: Իսկ ավելի քան 30, նույնիսկ 25-ից ավելի աշակերտ ունեցող դասարանների համար այդ ժամանակը քիչ է, որովհետև դասագրքերը բարդ են, առարկան բացատրելը շատ ժամանակ է պահանջում: Անհնար է 45 րոպեում նոր նյութը մատուցել, հետո հարցադրում կատարել ու տնային աշխատանքը ստուգել: Ավագ դպրոցում անհնար է: Ես ինքս էլ չեմ հասցնում, քիչ դեպքեր են լինում, որ հասցնում եմ: Ցածր դասարաններում հնարավոր է»,- թերթի հետ զրույցում ասել է մանկավարժ, ֆիզիկայի մասնագետ Արմիկ Խոսրովյանը՝ ընդգծելով նաև, որ ավագ դպրոցի ֆիզիկայի ծրագիրը ամենատաղանդավոր երեխան անգամ չի ընկալում, եթե իրեն օգնող չկա: Ֆիզիկայի ծրագրի բարդ լինելու տեսակետը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կիսում է: Միայն թե չի կարծում, որ դա մտածված է արվում: Ըստ նրա, պարզապես այդպես ստացվում է. «Դա նշանակում է, որ մարդկանց հետ պետք է աշխատենք, ներկայացնենք դասագիրք գրելու ձևերը, մոտեցումները»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր