Էմրե Ջան. Ես ցնցված եմ «Յուվենտուսի» որոշումից
«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը դժգոհություն է հայտնել, որ ակումբը իրենչի ընդգրկել է Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:
«Ես ցնցված եմ: Ակումբի հետ մի րոպե եմ զրուցել, ինձ ոչինչ չպարզաբանեցին:
Ես խիստ հիասթափված եմ և զայրացած: Եզրահանգումներ կանեմ և Գերմանիայի հավաքականից վերադառնալով՝ կխոսեմ ակումբի հետ:
Նախորդ շաբաթ ինձ լրիվ ուրիշ բան էին խոստացել: Ես ՊՍԺ-ից առաջարկ ունեի, սակայն որոշեցի «Յուվեում» մնալ՝ պայմանով, որ խաղալու եմ Չեմպիոնների լիգայում», ասել է Ջանը: