4042 դիտում
13:55 20-02-2015
Թող բաց ու փակ նամակներ գրեն, ջան ասեն, ջան լսեն. Նիկոլ Փաշինյան
Թող բաց ու փակ նամակներ գրեն, ջան ասեն, ջան լսեն: Նրանք ընդունում են Սերժ Սարգսյանին, նամակ են գրում, իրենց խնդիրն է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակին:
Նրա խոսքով՝ այդ ուժերն արդեն նախագահ Սերժ Սարգսյանին նամակներ գրող ուժեր ու քաղաքական գործիչներ են: «Կարծում եմ, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է բավարար կամք ունենար եւ հայտարարեր, որ դեռեւս 2 տարի առաջ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ավարտվելու է մեծարգո Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով»,- ասաց Ն. Փաշինյանը:
Նշեց նաև, որ վերջին հայտնի իրադարձություններից հետո ՀԱԿ-ի ղեկավար կազմից ամեն ինչ սպասում է: Իսկ վերջին քաղաքական իրադարձությունները «շոկ» որակեց: Ի դեպ, պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին ներկայացրած նախագիծը, որը հանձնաժողովը չընդունեց:
Նմանատիպ նյութեր
3250 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
3078 դիտում
22:32 10-10-2017
«Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում
Այս բաժնից
1522 դիտում
13:43 04-02-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
4745 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1123 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը