Մարսել Շմելցեր. «Բորուսիայում» ցնցված են Մխիթարյանի որոշումից
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը հայտնել է, որ թիմի խաղացողները ցնցված են կսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունից «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մենք ցնցված էինք, որ Միկին որոշեց հեռանալ: Թիմի շատ խաղացողներ են մրցաշրջանի ավարտից հետո նրա հետ զրուցել՝ վերջինիս ծրագրերի վերաբերյալ, սակայն նա չէր ասել այն մասին, որ կարող է հեռանալ:
Ցավալի է, որ Հենրիխն ու Իլկայ Գյունդողանը լքեցին «Բորուսիան»: Առանց նրանց ծանր է լինելու, սակայն վստահ եմ, որ ակումբի ղեկավարությունը նրանց փոխարինող կգտնի: