3988 դիտում
13:36 04-09-2019
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնին տանը մահացած են գտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեգենդար բիաթլոնիստ, օլիմպիական խաղերի եռակ չեմպիոն, նորվեգացի Հալվարդ Հանեվոլդը մահացել է 49 տարեկանում:
Նախկին մարզիկին առավոտյան մահացած են գտել Ասկերի իր տանը: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Նա ուներ կին և երկու երեխա:
«Սա նորվեգական սպորտի համար տխուր օր է: Հանեվոլդը կարիերան ավարտելուց հետո էլ էր մնում բիաթլոնի մարզաձևի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը», ասել է Նորվեգիայի բիաթլոնի միության նախագահ Արնե Հորթենը:
Հանեվոլդը բիաթլոնով սկսել էր զբաղվել 15 տարեկանից և հռչակ ձեռք բերեց դահուկ քշելու յուրօրինակ ոճի շնորհիվ, որի համար նրան հաճախ անվանում էին «ծովախեեցգետին»:
Հանեվոլդը երեք օլիմպիական ոսկի է նվաճել. 1998-ին 20 կմ անհատական տարածությունում, ինչպես նաև 2002 և 2010 թվականներին 4x7,5 կմ էստաֆետներում: Բացի այդ, դարձել է աշխարհի հնգակի չեմպիոն:
Մարզական կարիերան Հանեվոլդը ավարտել էր 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում: Սպորտին հրաժեշտ տալուց հետո նորվեգական հեռուսստատեսությունում փորձագետ էր աշխատում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
20:10 17-02-2014
Սոչի-2014. Դարիա Դոմրաչևան` Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն
4461 դիտում
21:54 26-10-2021
Երևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը
Այս բաժնից
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3703 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
991 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն