1668 դիտում
20:50 11-02-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:
«Դուք, իրավամբ, 20-րդ դարի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկն եք, ում անունը, ի պատիվ մեր ժողովրդի, գրանցված է թե՛ Օլիմպիական խաղերի, թե ՛ողջ համաշխարհային սպորտի պատմության էջերում: Մարզական ակտիվ գործունեության ընթացքում գրանցած հաղթանակներով ու, մասնավորապես, հայտնի «ազարյանական խաչ»-ով Դուք, կարծես, առաջ էիք ընկել Ձեր ժամանակից՝ յուրովի ապացուցելով, որ, իսկապես, ուժեղ եք թե՛ հոգով, թե՛ մարմնով:
Ձեր նվաճած օլիմպիական երեք ոսկիներն այսօր էլ շարունակում են մեզ համար համահայկական մնայուն արժեքներ մնալ, իսկ Դուք՝ լեգենդ և ազգային հպարտություն, ով տասնամյակներ շարունակ սաներին է փոխանցում հաղթանակի հասնելու ձգտումն ու հաջողության բանալիները:
Ընդունեք, խնդրեմ , անկեղծ բարեմաղթանքներս: Առողջություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»,-ասված է նախագահ սարգսյանի ուղերձում:
Նմանատիպ նյութեր
4479 դիտում
21:54 26-10-2021
Երևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը
3514 դիտում
16:20 27-02-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին հոբելյանի առթիվ
2319 դիտում
22:38 11-02-2022
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
346 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
490 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
343 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ