211652_close_icon
views-count2095 դիտում article-date 22:47 03-09-2019

«Կամերային ցուցահանդեսներ». Երևանում կբացվի հայ գեղանկարիչ Արմեն Աթանյանի անհատական ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնի (հասցե՝ Մաշտոց 58) «Երկաթ» սրահում կներկայացվի «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների երրորդ մուտքը՝ հայ գեղանկարիչ Արմեն Աթանյանի ստեղծագործություններով: Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Երևանի պետական կամերային թատրոն: Կներկայացվեն Արմեն Աթանյանի 35 գեղանկարչական աշխատանքները: «Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին՝ իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաև ստեղծագործությունների վաճառք:

Նմանատիպ նյութեր