211652_close_icon
views-count2113 դիտում article-date 19:12 03-09-2019

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում ծառայող զինվորների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում տեղակայված թիվ N զորամասում։ Նվագախմբի երաժիշտներից կազմված լարային քառյակը զինծառայողների համար կատարել է Կոմիտասի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Աստոր Պիացոլայի ստեղծագործություններից։ Մինչև ստեղծագործությունների կատարումները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է հեղինակներին, կատարվելիք գործերը։ Զինծառայողները մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում կատարումները։ Զինծառայողներից Հովհաննես Կարապետյանը Գյումրիից է, ծառայության ավարտին մնացել է 10 ամիս։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը։ Ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակելու է մագիստրատուրայում։ Ասում է, որ նման միջոցառումներն ավելի հագեցած են դարձնում զինվորի առօրյան։ Հովհաննես Կարապետյանն իր մասնագիտական կարողությունները ներդնում է նաև Արցախում՝ վարպետության դասեր անցկացնելով այստեղի երաժշտական դպրոցների, քոլեջների սաների համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր