211652_close_icon
views-count1149 դիտում article-date 21:30 02-09-2019

Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետխույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 23-ամյա Հակոբ Զ.-ն, որը օգոստոսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի ի 184 հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: *** Սեպտեմբերի 1-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել 27-ամյա Նիկոլայ Ս.-ն, որը հուլիսի 30-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր