211652_close_icon
views-count2056 դիտում article-date 17:12 02-09-2019

ՈւԵՖԱ-ի նախագահը ներկա կգտնվի Հայաստան-Իտալիա խաղին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Հայաստան-Իտալիա խաղին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Չեֆերինի այցելության ծրագրի մանրամասները կներկայացվի շուտով: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի տոմսերն արդեն սպառվել են:

Նմանատիպ նյութեր