Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է երկրպագուներին՝ նշելով.
«Հաշվի առնելով, որ Հայաստան-Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են, ինչպես նաև ավելորդ կուտակումներից խուսափելու համար. այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերը փակ են լինելու:
Սեպտեմբերի 8-ին կայանալիք Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման տոմսերի վաճառքը կվերսկսվի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից:
Խնդրում ենք այսօր մարզադաշտ ներկայանալ հանդիպումից 2 ժամ առաջ՝ ժամը 18:00-ին»: