«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն վնասվածքի պատճառով լքել է Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը պատրաստվող Իտալիայի ընտրանու շարքերը:
Ինսինյեն վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 2-րդ տուրում՝ «Յուվենտուսի» հետ խաղում (3:4) և դեռ լիարժեք չի ապաքինվել:
Եվրո-2020-ի որակավորման Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Երևանի Հանրապետական մարզադաշտում: