211652_close_icon
views-count1347 դիտում article-date 20:42 02-09-2019

Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին

Օգոստոսի 31-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Էդվարդ Գ.-ն, որը օգոստոսի 27-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ ՏՆԳՎ Կրասնոդարսկոյե գծային բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 171.1 հոդվածի 1-ին մասի Ա կետի (ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր