211652_close_icon
views-count585 դիտում article-date 14:25 02-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 107 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 27, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 15-ական, ծեծի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման` 7, անձի առևանգման՝ 3, յուրացման կամ վատնման, խուլիգանության, կողոպուտի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, դժբախտ պատահարի, փաստաթուղթ կեղծելու, գույքն անզգուշությամբ վնասելու, անառակաբարո գործողություններ կատարելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, գույքի դիտավորությամբ վնասելու, որսագողության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, սառը զենքի հայտնաբերման և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 8-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության, մարմնական վնասվածք հասցնելու, խուլիգանության և խարդախության՝ 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 85-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր